Մամուլ

Հարգելի «գեներալներ», այն ինչով հիմա զբաղված եք, ընդամենը բեմադրություններ ա․ «Իմ քայլ»-ի պատգամավոր

Հարգելի «գեներալներ», այն ինչով հիմա զբաղված եք, ընդամենը բեմադրություններ ա․ «Իմ քայլ»-ի պատգամավոր։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը ֆեսյբուքի իր էջում գրում է.

«Քաղաքական նկուղներում թուղթ ու գրիչը ձեռներին, մեծ քաղաքական քարտեզը պատին փակցրած՝ նկուղային «գեներալները» տարբեր սցենարներ են գծում: Նայում են քարտեզում կարմիր գծով անցնող ճակատին, «թույլ» և չպաշտպանված հատվածներ փնտրում, երազում թիկունքում հայտնվելու մասին:

Քննարկվում ա տարբեր սցենարներ, մեծ գրոհից հետո ճակատի այն կողմում մնացած ինչ-որ խմբերի բացահայտում և միանգամյա ճակատային գրոհ, բայց նաև հասկանում են, որ ճակատը լայն է տարածվում և գլխովի կջախջախվեն:

Դաշնակիցների փնտրտուք, հնարավոր կոալիցիաներ, այստեղ խնդիրները պակաս չեն, քան առաջին տարբերակում` հնարավոր դաշնակիցներին առաջարկելու բան չկա, նշանակում է բանակցելու նյութ չկա: Խոստումնե՞ր, ռեսուրսների դիմաց: Հնարավոր ներքին ռեսուրսների մոբիլիզացիան երկար կտևի, շատ երկար, ավելի ճիշտ այն պետք է զրոյից ստեղծել, իսկ ճակատի գիծը շատ երկար է և այն փակելու համար տարիներ, եթե ոչ տասնամյակմեր է հարկավոր, որը արդեն անիմաստ է դարձնում:

Նահանջ խորքերը կամ պարտիզանական մարտավարություն. սա երևի միակ քիչ թե շատ աշխատող տարբերակն է, բայց մի խնդիր կա` իրականում թիկունք որպես այդպիսին չկա, իսկ այն, ինչ ներկայացվում է թիկունք, այնտեղ նրանց չեն սպասում, այնտեղ ուրիշ բանի են սպասում:

Իրականում միշտ հարգանքով եմ վերաբերվել քաղաքական մրցակիցներին և աշխատել եմ երբեք չթերագնահատել քաղաքական հակառակորդներին նախ և առաջ իմ համար, բայց, հարգելի «գեներալներ», այն ինչով, որ դուք հիմա զբաղված եք, ընդամենը բեմադրություններ ա, անլուրջ և ոչ տեղին: Փորձեք ավելի օգտակար գործով զբաղվել, իսկ մենք ավելի լուրջ մարտահրավերներ ունենք»:

Կիսվել