Հարազատները որոնում են իրենց տատիկին, ով տանից դուրս է եկել և չի վերադարձել
Արդեն 3 օր է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոց 43 տանից 78-ամյա Սաթիկ Հակոբյանը դուրս է եկել և այլևս չի վերադարձել։
Հարազատները հայտնեցին, որ տատիկը ունեցել է առողջական խնդիրներ՝ ճնշման հետ կապված, մեկ-մեկ հիշողության կորուստ։ Եղել է մանուշակագույն հողաթափերով, մուգ կապույտ անթև պիջակով և սև-մոխրագույն սվիտրով։
Եթե կլինեն մարդիկ ովքեր տեսել են տատիկին կամ հնարավոր է տեսնեն ապա կարող են զանգահարել 1-02, դիմեն ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարեն հետևյալ հեռախոսահամարով՝ 055-83-38-80 կամ 099-68-90-83։