«Հատուցելու պարտք ունենք». Քյարամ Սլոյանի անվան եզդիների ջոկատն է մեկնում առաջնագիծ
«Հատուցելու պարտք ունենք». Քյարամ Սլոյանի անվան եզդիների ջոկատն է մեկնում առաջնագիծ
«Զինուժ մեդիան» տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացնում է, որ եզդիների հերթական ջոկատն է մեկնում առաջնագիծ:
Ջոկատը Քյարամ Սլոյանի անունով է: Ջոկատի հրամանատարը վստահեցնում է՝ զենքը վայր չեն դնելու մինչեւ չհաղթեն եւ ենս մեկ անգամ չապացուցեն իրենց հավատարմությունը Հայաստանին ու հայ ժողովրդին. «Սա լինել-չլինելու պահն է:
Իհարկե գիտենք՝ թշնամին ինչ զենքեր է օգտագործում, եղել եմ, տեսել եմ, բայց մեր պայքարն արդար է, մենք թույլ չենք տա, որ իրենց ժանգոտած յաթաղանը նորից մեր գլխին շողշողա»,-ասում է հրամանատարը:
Եզդիները ոչ միայն հայրենիքն են պաշտպանելու, այլ ջոկատի անունը հուշում է, որ հատուցելու պարտք ունեն ոչ միայն ապրիլյանի հերոս Քյարամի, այլեւ ահաբեկիչների ջարդերին զոհ գնացած եզդիների համար: Նույն վարձկան ահաբեկիչների, որոնք հիմա էլ զենքով Արցախի վրա են գալիս:
«Դուք գիտեք՝ ինչ է կատարվել 2014-ին, նույն ահաբեկիչները եզդի եղբայրներին կոտորել են Իրաքում: Մենք գնում ենք մեր վրեժը լուծելու»,-ասում է եզդի կամավորներից մեկը:
Մեկ ուրիշն էլ հվելում է, որ առաին իսկ օրից զինվորագրվել է, մեկնել ռազմաճակատ, հիմա երկրորդ անգամ է մեկնում. «Ստեղ ծնվել, մեծացել ենք, մեր հայրենիքն է, մերն ա, պետք է պահենք»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում