Մամուլ

Հատուկ միջոցի սխալ կիրառման հետևանքով առաջին հարվածը ստացել են ոստիկանները

Հատուկ միջոցի սխալ կիրառման հետևանքով առաջին հարվածը ստացել են ոստիկանները

Երևանի Դեմիրճյան-Պարոնյան խաչմերուկում ցուցարարների և ոստիկանների բախման ժամանակ ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին։

Մասնագետների համոզմամբ ՝ ոստիկանները ժամկետանց հատուկ միջոց են կիրառել, ինչի իրավունքը չունեն: Բացի այդ սխալ են կիրառել, ինչի արդյունքում առաջին հարվածը կառավարական ամառանոցի առջև ոստիկանական պատի առաջին շարքերում են ստացել։

Սրանով է թերևս պայմանավորված, որ բախման հետևանքով տուժածների մեջ քիչ չեն նաև ոստիկանները:

vostikan nrnak

Կառավարական առանձնատան դիմաց ոստիկանների եւ ցուցարների միջեւ տեղի ունեցած բախումների, ինչպես նաեւ ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների՝ ծխանռնակներ, լուսաձայնային նռնակներ, հետեւանքով տասնյակ քաղաքացիներ են տուժել։

Տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 50 անձ: Նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք։

Նրանց շտապօգնության մեքենաներով տեղափոխել են հիվանդանոց։

Կիսվել