ՄամուլՏեսանյութ

Հատուկ հսկողություն վառարանը բենզինով վառած սպայի հիվանդասենյակի մոտ (Տեսանյութ)

Հատուկ հսկողություն վառարանը բենզինով վառած սպայի հիվանդասենյակի մոտ (Տեսանյութ)

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` ռազմական ոստիկանությունը խիստ հսկողություն է սահմանել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հրդեհի հետևանքով հիվանդանոցում գտնվող սպայի նկատմամբ:

Իրավապահ համակարգն այս որոշման է եկել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ըստ նախնական վարկածի, սպան բենզինով փորձել է թեժացնել կրակը, որից հետո հրդեհ է բռնկվել եւ 15 զինծառայող այրվել են:

Իրավապահ համակարգը չի բացառել, որ միգուցե փորձեն հաշվեհարդար տեսնել սպայի հետ, ուստի անվտանգությունից ելնելով խիստ հսկողություն է սահմանվել սպայի հիվանդասենյակի մոտ:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող կացարանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով կա 15 զոհ, 7 վիրավոր:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշենք, որ ողբերգական դեպքից հետո ՊՆ-ում մի շարք պաշտոնատար անձիք ազատվեցին պաշտոնից, ըստ էության քաղաքական իշխանությունն իր անգործության մեղքը բարդեց հրամանատարների վրա՝ ազատելով նրանց պաշտոնից:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել