Հատուկջոկատայինները դուրս են բերել Հին Թաղեր և Խծաբերդի շրջաններում շրջափակման մեջ հայտնված հայ զինծառայողներին
Հատուկջոկատայինները դուրս են բերել Հին Թաղեր և Խծաբերդի շրջաններում շրջափակման մեջ հայտնված հայ զինծառայողներին
Infoteka24 Տելեգրամյան ալիքը հայտնում է, որ հայկական հատուկջոկատայինները շրջափակման մեջ հայտնված զինծառայողներին դուրս են բերել Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերից:
Տեղեկացնենք, որ ՀՀ և ԱՀ պաշտպանական կառույցները այս մասին պաշտոնական տեղեկություն դեռ չեն հաղորդել:
Նշենք, որ երեկ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարել էին, որ ևս 100 հայ զինվորի են գերեվարել։ Տելեգրամի ալիքներից մեկով նոր լուսանկար, տեսանյութ է հրապարակվել, որում հայկական համազգեստով զինծառայողներ են։
Ադրբեջանցիներն ասում են, որ 44 հայ գերի հանձնել են ՀՀ-ին, սակայն շուրջ 100-ին գերեվարել։ Մեկ այլ կետով նշվում է, որ գերեվարվածների թիվը 160 է։