Հավատացյալ ծնողները երեխային սովամահ են արել, Բարձրյալից օգնություն ակնկալելով և դեռ ապշել են՝ ազատազրկման լուրը լսելով
Հավատացյալ ծնողները երեխային սովամահ են արել, Բարձրյալից օգնություն ակնկալելով և դեռ ապշել են՝ ազատազրկման լուրը լսելով
ԱՄՆ-ում ծնողները սովամահ են արել 10 ամսական դստերը և ապշել են սպասվող պատժից։ Այս մասին գրում է The Independent-ը։
27-ամյա Սեթ Ուելչը և Տատյանա Ֆուսարին վատ են կերակրել դստերը՝ Մերիին և նրան բժիշկներին չեն վստահել՝ Բարձրյալից օգնություն ակնկալելով։ Ամերիկացիներին սպանության և երեխաների հետ դաժան վերաբերմունքի համար մեղադրանք է առաջադրվել։
Իմանալով, որ իրենց ցմահ ազատազրկում է սպառնում՝ առանց ժամկետից շուտ ազատ արձակվելու իրավունքի, նրանք չեն կարողացել զսպել հույզերը։ Դատավճռի ժամանակ Ուելչը բացել էր բերանը, իսկ կինը հեկեկում էր։
Պարբերականը նշում է, որ սոցկայքերում Ուելչը գրում էր, թե չի պատրաստվում երեխաներին պատվաստումներ անել՝ բժիշկներին «բժշկության պաշտամունքի հոգևոր սպասավորներ» անվանելով։
«Քարոզիչները հավատով կապրեն։ Աստված է իշխում հիվանդությունների, նման բաների և վերջին հաշվով մահվան վրա»,-գրել է տղամարդը։