Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ 2-ամյա Տիգրանի հայր
Oragir.News-ն այցելել է Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղ՝ տեղում ուսումնասիրելու երկու տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքների ընթացքը։
Զրուցել ենք երեխայի ծնողների, հարազատների և համագյուղացիների հետ՝ փորձելով պարզել, թե որ փուլում են այժմ որոնումները, և ինչ վարկածներ են շրջանառվում երեխայի գտնվելու հնարավոր վայրերի վերաբերյալ։
«Գործ անելուց եմ եղել բակում, առաջացել եմ դեպի տուն, կինս հարցրել ա՝ երեխան ուր ա, ասել եմ՝ տուն ա եկել։ Հավանականությունը մեծ ա, որ գողացած կլինեն, ման են գալիս, երեխուց ոչ մի բան չկա, թշնամի չունեմ, մարդ էլ չկա, որ կասկածեմ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց երեխայի հայրը։
«Ընտանիքը արտակարգ ընտանիք է։ Իմ հարևաներն են, իրանց թոռնիկը էդ իմ թոռնիկն էլ է, տենց կարելի է ասել։ Մենք բակում էինք, երբ ծնողները վազելով եկան, հարցրին՝ կարող ա՞ Տիկոյին տեսել եք։ Երեխան այդքան չեր կարող գնալ, քանի որ երկու տարեկան էլ դեռ չկա՝ հազիվ տոտիկ էր անում»,- մեզ հետ զրույցում ասաց հարևաններից մեկը։
ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է, որ երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը վերաբերում է մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությանը։
Մանրամասները՝ ստորև տեսանյութում: