Շոու-բիզնես

Հասմիկ Կարապետյանը երկրորդ անգամ կմայրանա

Հասմիկ Կարապետյանը երկրորդ անգամ կմայրանա: Երգչուհի Հասմիկ Կարապետյանը և ամուսինը ՝ Շանթ Քիրմիզյանը, սպասում են իրենց երկրորդ երեխային։ Tert.am Life-ի հետ զրույցում Հասմիկն ասաց՝ իրենց համար որքան անսպասելի էր այդ լուրը, նույնքան էլ՝ սպասելի։

«Շատ պատահական եմ իմացել, որ բալիկի եմ սպասում։ 6-7 շաբաթական էր բալիկս, սակայն ինքս չէի էլ կռահում, որ հղի եմ։ Սա միանշանակ Աստծո կամքն է և, կարծում եմ, Աստված զգաց, որ ինձ մնա ես միայն Տաթևովս էլ կբավարարվեմ։

Ի վերուստ մի բան է՝ օրհնություն, ինչի համար մենք անչափ ուրախ ենք»,-ասաց Հասմիկն ու նշեց, որ չի ուզում բարձրաձայնել, թե հղիության որերորդ ամսում է գտնվում։

Հասմիկ Կարապետյան

Երգչուհին ասաց՝ երեխայի սեռի հետ կապված առայժմ իրենք էլ չեն ցանկանում որևէ բան իմանալ․ «Այնքան ուրախ եմ, որ ես և ամուսինս երեխայի սեռը չենք կարևորում՝ կարևորն առողջ բալիկ ծնվի։

Լինի տղա, թե աղջիկ՝ մենք նույն ուրախաությունն ենք ունենալու։ Մեր մեջ, անկեղծ եմ ասում, այդ թեմայով նույնիսկ խոսակցություն չի եղել։ Երեխայի սեռը դեռ չենք նայում՝ առայժմ ուզում ենք անակնկալ լինի»։

Հիշեցնենք՝ Հասմիկի և Շանթի առաջնեկը 3 տարեկան Տաթևն է։ 

հասմիկ կարապետյան

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել