«Հասկանո՞ւմ եք, թե ինչի՛ն են մեզ նախապատրաստում»․ Լիլիթ Բլեյան
«Հասկանո՞ւմ եք, թե ինչի՛ն են մեզ նախապատրաստում»․ Լիլիթ Բլեյան
Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայ Առաքելական Եկեղեցին Հայաստանի համար առաջին հերթին անվտանգային կառույց է, ու այդ եկեղեցու հանդեպ հարձակումները` բացահայտ թե քողարկված, Հայաստանի անվտանգության հանդեպ հարձակումներ են։ Յուրաքանչյուր գիտակից մարդ, անգամ` իրեն աթեիստ համարող, սա հասկանում է։
Նրանք, ովքեր առանց երկար մտածելու միանում են եկեղեցու դեմ հարձակումներին, ելնելով թեկուզ իրենց պատկերացմամբ անկեղծ մղումներից, թող իրենց միայն մի հարց տան. ինչպե՞ս է պատահում, որ հերթական անգամ նույնական են «հարևան» պետության և Հայաստանի գործող կառավարության ճաշակն ու թիրախները։
Ադրբեջանին զուգահեռ` Արցախի դեմ նպատակաուղղված արշավ էր տանում հայաստանյան կառավարամերձ մեդիադաշտը, ու Արցախն ընկավ։ Նույնը կատարվում է եկեղեցու դեմ։
Ձեզ շեղում են` թույլ ամրացված կախիչները հերոսաբար պոկել-թափահարելով, դատարկված Արցախի թարմ, ախր լրիվ թարմ վերքը սրբում-տանում են մեդիայի հզոր սրբիչներով։ Ձեզ էս ամենը ոչինչ չի՞ ասում։ Դուք հասկանո՞ւմ եք, թե ուր ենք մենք, թե ինչի՛ են մեզ նախապատրաստում։
Առանձին խոսք` բոլոր նրանց, ովքեր սպասարկում են էս օրակարգը։ Դուք սպասարկում եք Հայաստանի վերջին կառավարության օրակարգը։ Անում եք դա որպես հայտնի պոակի հաստիքային, քողարկված աշխատակիցնե՞ր, «տո՞ւն եք պահում», դա ինձ չի հետաքրքրում։
Իզուր եք մտածում, թե ձեր գրած «ինքնաբուխ» ստատուսներն ու մեկնաբանությունները էդքան լավ են մտածված ու էդքան հմուտ են կազմված։ Ամեն ինչ սպիտակ թելերով է կարված։ Դուք կիսում եք վաղվա կատաստրոֆայի պատասխանատվությունը։
Դատարկված Արցախինն էլ եք կիսում, ի դեպ։ Մտածելով գրեք։ Իսկ ավելի լավ է` քանի շուտ է, դիմում գրեք։ Վաղը հաստատ ուշ է լինելու, քանի որ մեր անվտանգության բոլոր բարձիկները ձեր կառավարությունը հերթով ու նպատակային վերացրել է։ Ձեր գործուն աջակցությամբ»։