Հասել ենք այն օրին, որ սրբություններին են կպնում․ Հրանտ Թոխատյան
Հասել ենք այն օրին, որ սրբություններին են կպնում․ Հրանտ Թոխատյան
Այս մասին Տավուշում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է դերասան Հրանտ Թոխատյանը։
«Ճիշտ կլիներ, որ ես Իջևան գայի ներկայացումներով։ Դա ավելի ճիշտ կլիներ, դա իմ մասնագիտությանը շատ ավելի մոտ է, բայց արի ու տես, որ հայտնվել ենք մի վիճակում, որտեղ որ պիտի ընդունենք այլ որոշումներ։
Մենք անընդհատ հույսներս դնում էինք այն բանի վրա, որ երբևիցե ունենալու ենք այն իշխանությունը, որը ժողովրդի իղձերը իրականություն կդարձնի, բայց նորից, արի ու տես, որ ամեն անգամ մեր սպասելիքները կոտրվում էին, կամ էլ հետ էին նահանջում։
Արցախը մեր մարմնի մի մասն է։ Ու այսօր կառավարության ինչ-որ մարդիկ հանգիստ պոկում են այդ մասնիկը ու տա՞ն։ Մենք Արցախի համար պայքարել ենք։ Մենք Արցախի համար պայքարել ենք, որ չկորցնենք այն այնպես, ինչպես Նախիջևանը։ Այո, այդ մարմնի մի մասը չի կարելի տալ, այդպես չի կարելի։
Ու երևի միակ ուժը, որը կարող է նրանց ձեռքը բռնել, ժողովուրդն է։ Կլինեն սրանք, վաղը կամ մյուս օրը կլինի ուրիշը, բոլորը պիտի հասկանան, որ չի կարելի մեկ գրիչի հարվածով հայրենիք տալ։
Այսօր հասել ենք նրան, որ մարդիկ փորձ են կատարում կպնել սրբություններին՝ Արարատ սարին։
Լավ, ո՞նց կարելի է։ Ի՞նչ է նշանակում, թե մենք Արագած ունենք, եկեք Արարատը մոռանանք։ Այդ տրամաբանությամբ մենք ընդհանրապես կարող ենք մեր պատմությունը մոռանալ»,- հավելեց Հրանտ Թոխատյանը։