Հասանովը հանձնարարել է ուժեղացնել սահմանին գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները
Հասանովը հանձնարարել է ուժեղացնել սահմանին գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները
Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ԶՈՒ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը։
Հասանովը հանձնարարել է քայլեր ձեռնարկել՝ ուղղված հակաօդային պաշտպանության, հետախուզության ու հակահետախուզության ստորաբաժանումների, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ուժեղացմանը, ապա հայտարարել է, թե «բանակի ուժեղացումն է երկրի անվտանգությունն ապահովելու կարևոր գործոնը»։
Նշվել է ադրբեջանական բանակում իրականացվող մարտական պատրաստության աշխատանքներում բարձր տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման և հատուկ պատրաստվածություն ունեցող անձնակազմի հնարավորությունների կարևորությունը։
Նշվել են երկրում անցկացված համատեղ զորավարժությունների ընթացքում ձեռք բերված բարձր արդյունքները։
ԶՈՒ հրամանատարներին տրվել են համապատասխան ցուցումներ ձմռանը մարտական պատրաստության և ստորաբաժանումների համալիր աջակցության, ինչպես նաև անվտանգության կանոնների պահպանման հարցերի վերաբերյալ։
Զ.Հասանովը համապատասխան պաշտոնյաներին հանձնարարականներ է տվել զորամասերում անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածությունը բարձրացնելու և զինվորական կարգապահությունը ուժեղացնելու ուղղությամբ։