Հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն. ԱԽ քարտուղար
Հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն. ԱԽ քարտուղար
Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել կրակը դադարեցնելու պայմանավորվածություն, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հուսանք, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել այդ հրադադարը»,– ասել է նա։
Ճշտող հարցին, որ այսինքն կա՞ պայմանավորվածություն հրադադարի մասին, Արմեն Գրիգորյանն ասել է․ «Բնականաբար, առանց պայմանավորվածության հնարավոր չէր հրադադար ունենալ»։
Տեսանյութը ստորև