ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ևս կհարցաքննվի Մարտի 1-ի գործով․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունը վկայի կարգավիճակով հարցաքննության ծանուցագիր է ուղարկել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։
Նշենք, որ Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը և ըստ տեղեկությունների՝ մասնակցություն է ունեցել ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում ստեղծված շտաբի աշխատանքներին։
Հենց մարտի 1-ից հետո՝ 2008թ. ապրիլի 15-ի հրամանագրով նա նշանակվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: