«Հապաղումը կարող է կործանարար լինել»․ Բժիշկը դիմում է կառավարությանը
«Հապաղումը կարող է կործանարար լինել»․ Բժիշկը դիմում է կառավարությանը
Բժիշկ Արտավազդ Սահակյանը դիմել է ՀՀ կառավարությանը։
«Նորից եմ դիմում ՀՀ կառավարությանը:
Աշխարհում՝ հատկապես Եվրոպայում, իրավիճակը սրընթաց վատթարանում է։ Հնարավոր անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է կիրառել խստագույն միջոցառումներ՝ ներգրավելով ուժային կառույցների հնարավորությունները՝ մարդկանց տեղաշարժը և շփումը բացառելու նպատակով։
Երևանի փողոցներում առայժմ տիրում է աշխուժություն և եռուզեռ։ Հապաղումը կարող է կործանարար լինել։
Հուսով եմ, որ մեր քաղաքացիներն ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին՝ իրենց կարգապահությամբ օգնելով բժիշկներին, ովքեր հիմա առաջնագծում են։ Դրանով իսկ կարող եք ձեր աջակցությունը ցուցաբերել առողջապահության նախարարությանը», – ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկը։