Հանք է փլուզվել, աշխատողները մնացել են ներսում
Թուրքիայի Էլազիգ շրջանում գտնվող ածխահանքում փլուզում է տեղի ունեցել, հաղորդում է Հաբեր Գլոբալը։
Դեպքի պահին հանքում աշխատողներ են եղել։
Փրկարարական գործողություն է ընթանում։Տեղեկատվության համաձայն՝ դեպքի վայր են կանչվել արտակարգ իրավիճակների, շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներ։