Հանրապետության փողոցից մինչև Նալբանդյան փողոց փակ է
Հանրապետության փողոցից մինչև Նալբանդյան փողոց փակ է
168.am-ը գրում է․ Այսօր կեսօրին Նիկոլ Փաշինյանն անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ՝ ավտոշարասյունով ուղևորվել էր դեպի Կառավարական 3-րդ մասնաշենք։
Գործադիրի ղեկավարի ազատ տեղաշարժն ապահովելու՝ Կառավարության մի շենքից մյուսը տեղափոխվելու համար փակել էին Հանրապետություն փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածը, մինչդեռ երեկ սոցիալական ցանցը ողողված էր Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի տարածած լուսանկարներով:
Ամուսիններով, առերևույթ առանց թիկնապահների, շրջում էին փողոցներով, կարկանդակ ուտում:
Իհարկե, սպորտային հագուստով թիկնապահներին ճանաչողներ այդուամենայնիվ գտնվել էին, բայց տարօրինակ է, որ այսօր նույն մարդու տեղաշարժի համար փողոց են փակում:
Թե ինչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը գնացել Կառավարության 3-րդ մասնաշենք, դեռևս պաշտոնական տեղեկություն չկա: