Հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է
Տեղեկացնում եմ, որ քիչ առաջ Կոմիտասի պողոտայում թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնում է «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
«Տեղում հավաքված քաղաքացիների եւ ուղեւորների արագ արձագանքման շնորհիվ վարորդը տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը եւ այս պահին գտնվում է հետազոտության փուլում։
Ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։