Հանրային հեռարձակողի խորհրդի որոշմամբ՝ Արմեն Քոլոյանն ընտրվել է Հանրային ռադիոյի տնօրեն։
Նրա օգտին քվեարկել է խորհրդի 5 անդամ։
Ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի օգտին ոչ ոք չի քվեարկել։
Նշենք, որ Արմեն Քոլոյանը «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից է։