Հանրային հեռուստաընկերությունը վերջին պահին արգելել է Կաթողիկոսի խոսքի հեռարձակումն այս խոսքերի համար․ Արմեն Եղիազարյան
Հանրային հեռուստաընկերությունը վերջին պահին արգելել է Կաթողիկոսի խոսքի հեռարձակումն այս խոսքերի համար․ Արմեն Եղիազարյան
ԼՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ըստ իս Հանրային հեռուստաընկերությունը վերջին պահին արգելել է ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքի հեռարձակումը Կաթողիկոսի կողմից Արցախի և արցախահայության մասին ասված այս խոսքերի համար․
« … Հոգածու սիրով շրջապատենք Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, նրանց մեջ առատացնենք հույսը, որ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը, և զորեղ մնա հավատն առ Աստված։
Աջակից լինենք կարիքավորներին ու նեղյալներին և Բարձրյալի օգնականությունը հայցենք անհայտ կորած և գերյալ մեր զավակներին ու նրանց ընտանիքներին»։
Սա իշխանության կողմից ստորության և ճղճիմության դրսևորում էր»: