Մամուլ

Հանրահավաքից առաջ Ծառուկյանը հարցում է պատվիրել. «Ժամանակ»

Հանրահավաքից առաջ Ծառուկյանը հարցում է պատվիրել

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից մեծ հանրահավաք հրավիրելու մասին հայտարարությունը հիմնված է այսպես կոչված՝ սոցիոլոգիական հարցումների վրա, ըստ որոնց՝ իշխանությունը ունի ընդամենը 20 տոկոս աջակցություն:

Խնդիրը միայն այն է, որ այդ հարցումները պատվիրվել են նույն ԲՀԿ նախագահի կողմից, ինչն էլ կանխորոշել է դրանց արդյունքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել