Հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Ռուսատանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը (Տեսանյութ)
Հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Ռուսատանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը
Այսօր՝ հունվարի 31-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
Հանդիպման սկզբում նրանք լուսանկարվեցին, ընթացքում Նիկոլ Փաշինյանը Միխային Միխուստինին առաջարկեց նաև սելֆի անել, ինչից Ռուսաստանի վարչապետը չհրաժարվեց և կիսակատակ հարցրեց՝ ինչպե՞ս կլինի հայերեն «սելֆին», հարցին Փաշինյանը ծիծաղելով պատասխանեց․
«Սելֆին հայկական բառ է»։
Առավել մանրամասն դիտեք ստորև՝ տեսանյութում։