«Հանգիստ նստեք տեղներդ». ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
«Հանգիստ նստեք տեղներդ». ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Ճանաչելով ձեզ, ծանոթ լինելով ձեր բնութագրին, կարևորություն չներկայացնող աշխատանքային ուղուն՝ հարկ չենք համարում առարկայական արձագանքել ձեր հրապարակմանը։ Այս մասին ասվում է ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ի տարածած հայտարարությունում, որով արձագանքում են իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի գրառմանը:
««ՀԱՆԳԻՍՏ ՆՍՏԵՔ ՏԵՂՆԵՐԴ»
Ճանաչելով ձեզ, ծանոթ լինելով ձեր բնութագրին, կարևորություն չներկայացնող աշխատանքային ուղուն՝ հարկ չենք համարում առարկայական արձագանքել ձեր հրապարակմանը։ Դո՛ւք չեք այն անձը, ով պիտի գնահատի մեր գործողությունները: Սա Ձեզ ասում ենք թե մեր և թե հայտարարությունը ստորագրած մեր գործընկերների անունից։
Ի դեպ՝ կարող եք շարունակել
Ձեր մյուս պրոտեժեների նման նաև հովանավորել մայոր Միքայել Այվազյանին, դա հարիր է ձեզ, հարիր է նրան:
Ձեր զբաղեցրած պաշտոնի անվանումը բարի եղեք գոնե ճիշտ գրել, երբ հանրային հրապարակում եք անում»:
Հիշեցնենք, որ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը երեկ գրառում էր կատարել` նվիրված պահեստազորի սպաներին, նա նաեւ անուններ էր թվարկել, գրառման վերջում էլ իր կարգավիճակը նշելով, գրել էր, թե ինքը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր է: