Շոու-բիզնես

Հանգիստ թողեք իմ կյանքը. Տիգրան Մնացականյան

Հանգիստ թողեք իմ կյանքը. Տիգրան Մնացականյան

Արդեն մի քանի ամիս է, ինչ 40-ամյա դերասան Տիգրան Մնացականյանի անձնական կյանքը հանրության ուշադրության կենտրոնում է: Հանուն 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանի` կնոջից դերասանի բաժանությունը, ապա Տիգրանի եւ Մարիամի հարցազրույցները, ըստ որի նրանք հաստատել էին, որ Տիգրանը կնոջը թողել է Մարիամի հետ ամուսնության նպատակով, հանրությունը այնքան էլ դրական չարձագանքեց:

Ամիսներ առաջ զույգը հայտարարել էր նաեւ, որ միասին երկար անօրինական չեն ապրի եւ Մարիամի տարեդարձին` փետրվարի 14-ին, կամուսնանան: Սակայն հարսանիք այդես էլ չեղավ, ավելին` Տիգրանը, ով նախկինում կարծես թե շատ էր սիրում իր կյանքը լուսանկարների տեսքով հանրայնացնել, իր ֆեյսբուքյան էջից հեռացրեց իր եւ Մարիամի լուսանկարները, փոխարենը` հրապարակելով ընտանեկան եւ անգամ կնոջ լուսանկարները: Իհարկե, հանրության աչքից այս ամենը չվրիպեց, այս օրերին դարձյալ զրույցներ են շրջանառվում եւ մեղադրական խոսքեր հնչում Տիգրանի եւ Մարիամի հասցեին:

Life.panorama.am-ը Տիգրան Մնացականյանից իրենց բաժանության լուրի հետ կապված փորձեց հերքում կամ հաստատում ստանալ, սակայն դերասանը խիստ վրդովված նշեց.

«Ոչ մի մեկնաբանություն չեմ ուզում տալ, հանգիստ թողեք իմ կյանքը, ինձ այլեւս մի զանգեք ու նման  հարցեր մի տվեք»:

Նախկինում իր կյանքը հանրայնացնել սիրող դերասանը այս շրջանում բավականին փակ է պահում իր կյանքի այդ տիրույթը:

Կիսվել