Մամուլ

Հայ օդաչուների շնորհիվ հաջողվել է շարժիչն օդում խափանված 164 ուղևորով օդանավը վայրէջք կատարել

Հայ օդաչուների շնորհիվ հաջողվել է շարժիչն օդում խափանված 164 ուղևորով օդանավը վայրէջք կատարել։

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ժամեր առաջ հայտարարեց, որ մոլդովական «Air Moldova» ավիաընկերության «Airbus A320» ինքնաթիռի անձնակազմը Մոսկվա-Քիշնեւ չվերթի ժամանակ հայտնաբերել է աջ շարժիչի տեխնիկական խափանում, որից հետո որոշում է կայացվել ըստ գործող կանոնադրության անջատել շարժիչն ու վերադառնալ Մոսկվա: 

ՔԱԿ-ը նշել է, որ օդանավում եղել է անձնակազմի 6 անդամ, 164 ուղեւոր եւ 3 երեխա: Միջադեպի մասին ՀՀ պատկան մարմինը հայտարարել է այն պարզ պատճառով, որ ինքաթիռը գրանցված է ՀՀ օդանավերի ռեգիստրում:

Նշենք, որ օդանավի անձնակազմի անդամները հայեր են եղել, որի մասին ՔԱԿ հաղորդագրության մեջ չի նշվում:

Միջադեպի առնչությամբ ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը, ով զբաղվում է ավիացիոն ոլորտի խնդիրներով նշել է. «Այս փաստը նորից ապացուցում է, որ մեր օդաչուները բարձր որակավորում ունեն: Ամեն ինչ կանեմ, որ նրանք հայկական ավիաընկերությունում աշխատեն եւ իրենց որակի օդաչուներ պատրաստեն Հայաստանի համար»:

Կիսվել