Հայ տղամարդու տեղին պատասխանը բժշկին, երբ 80.000 դ․ գումար պահանջեց ծնունդն ընդունելու համար
Հայ տղամարդու տեղին պատասխանը բժշկին, երբ 80.000 դ․ գումար պահանջեց ծնունդն ընդունելու համար։
Հանդիսավար Դավիթ Դավթյանը պատմում է մի ուշագրավ դեպքի մասին, որը տեղի է ունեցել իր հետ․
«Ու դեռ կան մարդիկ, Ովքեր Չ՛են տիրապետում նոր իրավիճակին։ Ներկայացնում եմ իմ և մի բժշկի երկխոսությունը։
-Բարև Ձեզ, Ձեր աչքը լույս
-Ողջույն, շատ շնորհակալ եմ
-Ներողություն, դուք պետք է 80.000 դ․ վճարեք
-Շատ բարի, խնդրում եմ ասեք թե ինչի համար և ես պատրաստ եմ
-ես տնից եմ եկել հիվանդանոց, և երբ տնից են գալիս, պետք է վճարեք 80.000 դ․ (գումարը հանեցի գրպանիցս, որ տեսնի որ ունեմ, հաշվեցի 80.000 դ․) ու՝
-Սիրով ես պատրաստ եմ Ձեզ վճարել, եթե դա օրենքն է պահանջում, բայց ներողություն ես այդքան էլ լավ ծանոթ չեմ, թե ինչ է ասում այս մասին օրենքը, մեկ րոպե խնդրում եմ սպասեք, հիմա զանգեմ առողջապահության նախարարություն և հարցնեմ, եթե կասեն, որ այո օրինական պահանջ է, ես սիրով պատրաստ եմ վճարել։ (և հանում եմ հեռախոսս) ու՝
-Տղա ջան, ոչ մի վճարում պետք չի անել, առավել ևս զանգել, ամեն ինչ նորմալ է, կարևորը առողջ լինի
-շնորհակալ եմ, բայց ես կարիք չունեմ, որ դուք ինձ շնորհեք այդ գումարը, հիմա կճշտեմ օրինական եք պահանջում թե ոչ։
-տղա ջան, մի զանգիր ոչ մի տեղ, իրոք ոչ մի բան պետք չի
-միայն մի պայմանով չեմ զանգի, եթե դուք հիմա կխոստանաք, որ այլևս երբեք նման անօրինական առաջարկ չեք անի ոչ ոքի։
-խոստանում եմ, բայց մի զանգիր։
-բարի, իսկ ես խոստանում եմ, որ անձամբ Ձեր մասին հետաքրքրվելու եմ, և եթե հանկարծ իմանամ, որ ինչ-որ մեկին նման առաջարկ եք արել, իմացեք, որ պատրաստ եմ, Ձեր մասին տեղեկացնելու շահագրգիռ կառույցներին։
-հա տղա ջան, մենակ թե գնա, բան պետք չի։
-բուժքույր
-ասեք լսում եմ
-բուժքույր, դուք իրո՞ք չեք տիրապետում իրավիճակին, դուք իրո՞ք չեք ընկալում, որ Հայաստանը այլևս Նոր Իրականության մեջ է, ի՞նչ եք կարծում, օրերով փողոց ենք փակել, որպեսզի դուք հիմա մեզ առաջարկեք, կամ ստիպեք մեր պարտավորություններից դուրս գործողություններ անել, դուք իրո՞ք մտածում եք, որ մենք այդքան միամիտ ենք, եթե այո ապա ցավում եմ։
Իմացեք հեղափոխության սերունդը, չի բավարարվել միայն հեղափոխությամբ, այլ պատասխանատու է նաև հեղափոխությունը պահպանել, և իմացեք, որ մենք Ձեզ էլ ենք սիրում, ու շատ ենք սիրում, որովհետև դուք էլ մեր պես ապրում եք Նոր Հայաստանում, խնդրում եմ, այլևս մի արեք նման բաներ, թողեք հանգիստ կառուցենք մի երկիր, որտեղ մեր երեխաները կապրեն ազատ ու երջանիկ։
-տղա ջան, հա խնդիր չկա, մենակ թե գնա, ուշ ա արդեն,
-հաջողություն, առողջ ու հաջողակ եղեք
-հաջողություն։
Հ.Գ. այս օրինակը այն աջակցությունն է վարչապետին, որի մասին պարոն Փաշինյանը խոսում է, ասելով՝ ես ունեմ ամեն քաղաքացու աջակցության կարիքը, և ամենքս պետք է մեզ վրա պատասխանատվություն վերցնենք, որպեսզի ցանկացած անօրինականություն կարողանանք կանխել, և դրանով օգնած կլինենք մեր ղեկավարների՝ ամենակրեատիվ թիմին, որ կարողանանք միասին կառուցել ազատ ու երջանիկ երկիր։
Տղե՛ս, ես պատրաստ եմ պաշտպանել իրավունքներդ, մինչև մեծանաս ու ինքդ սկսես ապրել օրենքով, օրենքի պետության մեջ։
Ուրախ եմ, որ երկիր մոլորակում գտնվելու առաջին օրերիդ մեջ, դեռևս կարողանում եմ անունդ զերծ պահել, այս կամ այն անօրինականությունից, հուսամ կկարողանամ շարունակել նույն կերպ։
Եվ ուրեմն՝ Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք ու մեր երեխաները, որ արդեն իսկ ապրում ենք ազատ ու երջանիկ Հայաստանում։
Դուխո՛վ․․․»։