Հայ սամբիստ Գրիգոր Մխիթարյանը՝ Բելառուսի Հանրապետության բաց առաջնության չեմպիոն
Հայ սամբիստ Գրիգոր Մխիթարյանը՝ Բելառուսի Հանրապետության բաց առաջնության չեմպիոն
Ինչպես այս մասին հայտնում են ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, 57 կգ քաշային հայ սամբիստ Գրիգոր Մխիթարյանը (անձնական մարզիչ՝ Հայկ Ավետիսյան) դարձել է Բելառուսի Հանրապետության բաց առաջնության չեմպիոն: Այս մրցաշարը սամբիստների համար 2017 թվականի առաջին A դասի վարկանիշային մրցաշարն էր:
Նշենք, որ առաջնությունն անցկացվել է փետրվարի 10-ից 11-ը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են 5 մարզիկ՝ մարզիչ Հայկ Ավետիսյանի ղեկավարությամբ: