Սպորտ

Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել Սանկտ Պետերբուրգում

Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության «Դիտյատինի գավաթում» Արթուր Դավթյանը եւ Գագիկ Խաչիկյանը թիմային հաշվարկում գրավել են առաջին տեղը:

Արթուր Դավթյանը դարձել է նաեւ բազմամարտի ոսկե մեդալակիր։

Երիտասարդների պայքարում Գագիկ Խաչիկյանը բազմամարտում զբաղեցրել է 4-րդ տեղը: Մարզիկները մրցելու են նաեւ առանձին գործիքների վրա։

Դավթյանը 6 գործիքներով էլ որակավորվել է եզրափակչին, իսկ Խաչիկյանը միայն վրիպել է հենացատկերում եւ եզրափակիչ է անցել 5 գործիքներով։

Կիսվել