Հայ հայտնիներ, ովքեր ամաչում են իրենց իրական անուններից և հանրությանը ներկայացել են այլ անուններով
Հայ հայտնիներ, ովքեր ամաչում են իրենց իրական անուններից և հանրությանը ներկայացել են այլ անուններով
Հայկական շոու բիզնեսում կան հայտնիներ, ովքեր կարծես ամաչում են իրենց իրական անուններից: Ամեն դեպքում տպավորությունն այդպես է, քանի որ, իմանալով նրանց իրական անունները, մեղմ ասած, ուզում ես փորդ բռնել և ծիծաղել: Այս հայտնիները խնամքով թաքցնում են իրենց անձնագրային անունները:
Արտավազդ Վարդանյան
Այո, այո, սա հաղորդավար Արտակ Վարդանյանի անունն է, բայց այս պատմության մեջ հետաքրքիրն այն է, որ նրան նեղ շրջապատում Արտաչոկ են ասում, չնայած նա ունի Մեծ Հայքի արքա Արտավազդ Ա-ի անունը, և այսքանից հետո, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կզգար Արտավազդը, եթե իմանար, որ նրան նեղ «կռուգում» Արտաչոկ են ասում:
Ալբերտ Սիմոնյան
Նույն ինքը՝ «Փոփի արքա» Թաթա Սիմոնյանն է։ Սա նրա բեմական անունն է, իսկ թե ինչպես է որոշել այդ անունով ներկայանալ, բարդ է ասելը:
Արաքսյա Կարապետյան
Սա հայկական ռաբիսի թագուհին Նանայի իրական անունն է։ Ինչպե՞ս կընդունեիք, երբ այս պարմանուհուն դիմեին որպես Արաքսյա: Օրինակ՝ ես կառաջարկեի Նանայի տեղն Անանուխ դնել․ դա, կարծես, ավելի ազնվական բույսի անուն է, չնայած ազնվական լինելու համար պետք է ազնվական երգեր էլ երգել:
Նորայր Մադլենյան
Սա հայտնի երգահան Ռիչարդ Մադլենյանի անունն է։ Ի դեպ՝ նաև ազգանունն է փոխված․ նա հարցազրույցներից մեկում պատմել է, որ պարզապես նոր ազգանուն ունենալու համար իր մայրիկի՝ Մադլենի անվան վերջում «յան» է ավելացրել:
Ու եթե Նորայր անունով հազարավոր երիտասարդների կարելի է հանդիպել, ապա Ռիչարդ և այն էլ՝ Մադլենյան, միանշանակ մեկն է: Հավանաբար հենց սրան էլ ցանկացել է հասնել դերասան-երգահանը: