Հայ հայտնիներից ովքեր 2021թ. արտագաղթեցին Հայաստանից (Տեսանյութ)
Հայ հայտնիներից ովքեր 2021թ. արտագաղթեցին Հայաստանից (Տեսանյութ)
ArmLur.am-ը գրում է․ Մեր երկրից արտերկիր մեկնողների թիվը, ցավոք, շարունակում է աճել, որին մեծապես նպաստեց նաեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմը եւ չարաբաստիկ կորոնավիրուս համավարակը: Հայրենիքը լքողների շարքում քիչ չեն արվեստագետները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր հանգամանքների, աշխատանքի կամ անձնականի բերումով մեկնել են Հայաստանից:
Այսպիսով՝ ArmLur.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է հայ հայտնիներից նրանց, ովքեր 2021 թվականին մեկնել են օվկիանոսից այն կողմ՝ եւ այլեւս չեն վերադարձել հայրենիք:
2021 թվականին ԱՄՆ է մեկնել երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը, նաև իր առաջնեկին լույս աշխարհ բերեց հենց Նահանգներում:
Հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը նույնպես 2021 թ. արտագաղթեց Հայաստանից՝ հաստատվելով ԱՄՆ-ում: Դերասան Բեն Ավետիսյանն ու կինը՝ Դինան Տոնոյանը նույնպես հաստատվել են ԱՄՆ -ում, որտեղ Բենը շարունակում է նկարահանվել հեռուստասերիալներում:
Հայտնի և սկանդալային դերասան Սարգիս Գրիգորյանը ընտանիքի հետ դեռեւս 2021 թվականին մեկնեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եւ ինչպես զույգն է պարբերաբար հարցազրույցներում նշում, Հայաստանում խեղդվում էին:
Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը նույնպես անցյալ տարի մեկնեց հայրենիքից եւ ինչպես շատ հայտնիներ նա նույնպես իր առաջնեկին լույս աշխարհ բերեց Միացյալ Նահանգներում:
Իհարկե, յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որտեղ շարունակի ապրել եւ ստեղծագործել, սակայն այս ամենի հետ մեկտեղ չպետք է մոռանալ հայրենիքի եւ այնտեղ վերադառնալու մասին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում