ՄամուլՇոու-բիզնես

Հայ կամավորները հերթ են կանգնում, ռազմաճակատ գնալու, իսկ ձեր տղաները ձեր փեշերից են կախվում․ Լալա Մնացականյան

Հայ կամավորները հերթ են կանգնում, ռազմաճակատ գնալու, իսկ ձեր տղաները ձեր փեշերից են կախվում․ Լալա Մնացականյան

Դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ճիշտ եք անում, ադրբեջանցի մայրեր, որ պառկում եք մեքենաների տակ, որ չթողնեք ձեր զավակներին պատերազմ տանեն: Ճիշտ եք անում, որ նախօրոք արդեն ողբում եք ձեր զավակների մահը, որովհետև գիտեք, որ հայերը ռազմի դաշտում հզոր են:

Հայ կամավորները հերթ են կանգնում, ռազմաճակատ գնալու, որ ԻՐԵՆՑ հողը պաշտպանեն, իսկ ձեր տղաները ձեր փեշերից են կախվում, որովհետև վախենում են, և չեն ուզում Ուրիշի հողի համար զոհվել:

Վախը հայ զինվորի հանդեպ այնքան մեծ է, որ մինչև կռվի դաշտ հասնելը նրանք վախից արդեն մեռած են լինում: Դուք այդ վախը կաթի հետ եք նրանց ներարկել: Այո, վախեցե՛ք, և մի թողե՛ք ձեր զավակներին:

հովազ 1 դիրք

Մեր զինվորը կռվում է, որովհետև իր հետևում Հայրենիքն է, իսկ ձեր հետևում ոչինչ չկա, դուք գենետիկորեն չգիտեք ինչ է հայրենիքը: Հայրենիք հասկացողությունը ումի՞ց պետք է ձեզ ժառանգություն մնար, ձեր քոչվոր պապերի՞ց:

Ադրբեջանցի մայրեր, մի ուղարկեք ձեր զավակներին կռվի: Բնության մեջ չկա այնպիսի օրենք, որ ճնճղուկները որոշեն պատերազմել արծիվների դեմ: Արծվի տարածքը՝ բարձունքն է, իսկ այնտեղ հասնելու համար ռազմիկի ՈԳԻ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՍ»:

Կիսվել