Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով. Սամվել Կարապետյանի հայտարարությունը
Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով. Սամվել Կարապետյանի հայտարարությունը
Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի, թույլ չեմ տալու, որ որևէ մեկը, իր որևէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները: Այս մասին հայտարարել է գործարար, Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը:
Հիշեցնենք, որ գործարարն այսօր հայտարարել է, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։
«Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,-նշել է Կարապետյանը: