«Հայ ժողովրդից 1 կոպեկ գողացողն ուղիղ անձնական թշնամի է մեզ». Փաշինյանի ելույթը՝ Ֆրանսիայում․ Տեսանյութ
Հայ ժողովրդից 1 կոպեկ գողացողն ուղիղ անձնական թշնամի է մեզ: Այս մասին ասեց երեկ՝ նոյեմբերի 12-ին, պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս այնտեղ է մեկնել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։
«Ես չեմ կարող երաշխավորել, որ մեր կառավարությունը, անձամբ ես կլինենք անսխալական, բայց կարող եմ երաշխավորել, որ մեր ժողովուրդը կունենա հնարավորություն` ուղղել մեր սխալներն այն ժամանակ, երբ կհամարի, որ մենք սպառել ենք մեր սխալներն ուղղելու հնարավորությունները:
Որովհետև մենք այսօր հանդես ենք գալիս որպես ՀՀ կառավարություն, որպես ՀՀ իշխանություն, բայց ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ՀՀ հպարտ քաղաքացուն և մենք մեզ ընկալում ենք որպես քաղաքացուն, երկրին ծառայություն մատուցող: Ուզում եմ հավաստիացնել, որ այդ ծառայությունը կմատուցենք մեր կարողությունների առավելագույն ուժերով: Մնացածն արդեն քաղաքացիների գնահատման խնդիրն է:
Եվ ուրեմն կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ն մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում, կեցցե՛ սփյուռքը, որոնց երեխաները ապրելու են և այսօր էլ ապրում են Հայաստանում: Համոզված եմ, որ բոլորդ ապրում եք Հայաստանով, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ»,- իր խոսքում նշեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում