Մամուլ

Հայ ժողովուրդը հերոսական ժողովուրդ է, որի վրա Ռուսաստանը կարող է հույս դնել․ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին

« Հայ ժողովուրդը հերոսական ժողովուրդ է, որի վրա Ռուսաստանը կարող է հույս դնել», – այս մասին այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողներին ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ։

«Չէի պատկերացնում, որ այստեղ Հայաստանում այս տոնը նշվում է այսպիսի ջերմությամբ և խանդավառությամբ։ Սա ևս մեկ ապացույց է, որ Հայաստանն ու Ռուսաստանն իսկապես մտերիմ են ոչ միայն պատմականորեն, քաղաքականապես և տնտեսապես, այլև հոգևոր առումով։

Եվ գուցե պատահական չէ, որ մեր պապերը կողք կողքի մարտնչել են մեր ապագայի համար։ Մենք գիտենք և գնահատում ենք այն մեծ ներդրումը, որը հայ ժողովուրդն ունեցել է ընդհանուր հաղթանակի հասնելու մեջ։

Ես այցելեցի «Մայր Հայաստան» թանգարան և ևս մեկ անգամ ֆիզիկապես ու էներգիայի մակարդակով զգացի, որ իսկապես հայ ժողովուրդը հերոսական ժողովուրդ է, ժողովուրդ, որի վրա Ռուսաստանը կարող է հույս դնել»։

Կիսվել