Հայ երիտասարդների մշակած սարքը թույլ չի տա հարբածներին ղեկին նստել
Ուսանողներ Լյուսի Գրիգորյանցը եւ Լևոն Նիազյանը ալկոհոլի դետեկտոր են մշակել, որը թույլ չի տա հարբած մարդուն ղեկին նստել: Եթե այս սարքը ներդրվի մեքենաների մեծամասնությունում, հարբած վարորդների պատճառով վթարների թիվը կտրուկ կկրճատվի:
Դետեկտորը զգայուն է վարորդի արտաշնչած օդում էթանոլի մոլեկուլների նկատմամբ. եթե այդ մոլեկուլների քանակը գերազանցում է նորման, շարժիչին միացված սարքը, թույլ տալիս վարորդին գործի դնել շարժիչը: Իսկ եթե մարդը հարբած չէ, բայց մի փոքր ալկոհոլ է օգտագործել, օրինակ՝ մեկ բաժակ գարեջուր, սարքը սահմանափակում է թույլատրելի արագությունը, օրինակ մինչեւ 60կմ/ժ:
Երիտասարդները դեռ ստեղծել են սարքի նախատիպը եւ այն ներդրել փոքր խաղալիք մեքենայում: Եթե նրա մոտ սպիրտ ցողենք, մեքենան անմիջապես կկանգնի:
Նախատիպն իսկական սարքի վերածելու համար դեռ շատ աշխատանք կա անելու: Երիտասարդները պատմել են, որ նրանց ավելի զգայուն սենսորներ են անհրաժեշտ, քան նրանք այսօր ունեն. այդ սենսորները կամ պետք է գնել, կամ ինքնուրույն պատրաստել: Այնուհետ հարկավոր է աշխատել մեքենաների կառուցման մասնագետների եւ ինժեներների հետ. տարբեր ապրանքանիշերի մեքենաները տարբեր կերպ են աշխատում եւ հարկավոր կլինի հասկանալ՝ ինչպես սարքը համատեղելի դրաձնել բոլորի, կամ գոնե մեծամասնության համար:
Ապագայում, ըստ երիտասարդների, նույն սկզբունքով հնարավոր կլինի ստեղծել նաեւ ծխախոտի ծխին զգայուն սենսորներ. օրենքով արգելվում է նաեւ ծխել ղեկին, ինչը բավականին վտանգավոր է ոչ միայն առողջության, այլեւ պատահարների վտանգի տեսանկյունից:
Եվ այնուամենայնիվ, վթարների մեծամասնությունը, ինչպես նշեց Լեւոն Նիազյանը, տեղի է ունենում այն պատճառով, որ վարորդները վարելու ժամանակ SMS հաղորդագրություններ են կարդում: Սակայն դեռ դեժվար է պատկերացնել սենսոր, որը թույլ կտա մարդկանց վարելու ժամանակ չշեղվել հեռախոսով:
Աղբյուր՝ news.am