Աշխարհ

Հայ գործարարը ցանկանում է գնել Էվերթոն ակումբը

Լոնդոնաբնակ հայ գործարար Վաչե Մանուկյանի ղեկավարած կոնսորցիումը միացել է անգլիական «Էվերթոն» ֆուտբոլային ակումբը գնելու պայքարին:

Վաչե Մանուկյանը 400 միլիոն ֆունտ ստեռլինգ է առաջարկել «Էվերթոն»-ը գնելու համար՝ ներդրողների ներգրավելով նաև ԱՄՆ-ից և Ծոցի երկրներից։ Բացի Վաչե Մանուկյանից, անգլիական ակումբի գնման գործընթացին մասնակից են ուզում դառնալ նաև MSP Sports Capital-ի սեփականատերերը, ինչպես նաև բրիտանացի գործարարներ Էնդի Բելլն ու Ջորջ Դաունինգը:

Վաչե Մանուկյանը իր կարիերան սկսել է Միացյալ Թագավորությունում՝ աշխատելով որպես փաստաբան:

Վաչե Մանուկյան

Ֆուտբոլային այս ակումբը հայտնվեց գործարարների ու ընկերությունների ուշադրության կենտրոնում, երբ հունիսի 1-ին անարդյունք ավարտվեց ակումբի սեփականատեր Ֆարհադ Մոշիրիի և 777 Partners ամերիկյան ներդրումային խմբի միջև բացառիկ բանակցությունների ժամկետը։

«Էվերթոն»-ն ավելի ուշ հայտարարեց, որ պատրաստ է գնահատել ու քննարկել բոլոր տարբերակները։

Կիսվել