Մամուլ

Հայ գիտնականը մարդկանց կփրկի մեքենաների արտանետումներից. նոր սարքն արդեն ստեղծվել է

Հայ գիտնականը մարդկանց կփրկի մեքենաների արտանետումներից. նոր սարքն արդեն ստեղծվել է

Սպուտնիկ Արմենիան գրում է․ Նրա մշակած սարքը «որսում» է ածխաթթու գազը, այնուհետև այն անցնում է հանքային ֆիլտրերի միջով։ Ընդ որում, հարկ չկա դեն նետել օգտագործված ֆիլտրերը․CO2-ի հետ միանալու դեպքում դրանք վերածվում են կավիճի կամ տրավերտինի։

Հայ գիտնական Կարո Մոսիկյանը նոր սարք է ստեղծել, որը մեքենաների արտանետումներից որսում է CO2-ը։

Փորձնական մոդելն արդեն հավաքված է։ Ամեն տարի մթնոլորտ է արտանետվում մի քանի տասնյակ միլիարդ ածխաթթու գազ։

Այդ անվերջ արտանետումներից մարդկանց փորձում է փրկել տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական մեքենաների ամբիոնի դասախոս Կարո Մոսիկյանը։ Նա փոխարկիչ է մշակել մեքենաների արտանետումներից CO2-ը որսալու համար։

Արտանետումները կրճատող փոխարկիչներ արդեն կան, բայց բավական թանկ են (դրանք պատրաստվում են պլատինից կամ պալադիումից)։ Կան նաև ածխաթթու գազը որսալու արդյունաբերական միջոցներ, որոնք օգտագործվում են արտասահմանյան խոշոր գործարաններում և ՋԷԿ-երում։

Նման սարքերը կիրառվում են նաև հատուկ օբյեկտներում (սուզանավեր և տիեզերանավեր), բայց էլի էժան չեն (պատրաստված են լիթիումի հիդրօքսիդի հիման վրա)։

Վերջերս Սթենֆորդի համալսարանի գիտնականները մշակել են կատալիզատոր, որը CO2-ը վերածում է բնական գազերի (մեթան, պրոպան և բութան), բայց այդ մշակումն առայժմ գտնվում է լաբորատոր փուլում։

«Իսկ սովորական ավտոմեքենաների համար չկա CO2 զտելու տեխնոլոգիա, համենայն դեպս, այն ոչ մի տեղ չի ներդրվել և պատրաստ չէ ներդրման», – ասում է Մոսիկյանը։

Հայ գիտնականը

Նրա փոխարկիչում, որը միանում է ավտոմեքենայի խլացուցիչին, գազը զտվում է վեց բաղադրիչներից կազմված հանքային միացությունների օգնությամբ։

Պարզ ասած՝ փոխարկիչի մեջ եղած կատալիզատորում օգտագործվում են ոչ թե թանկարժեք մետաղներ, այլ սովորական քարեր (հանքանյութերի տեսակները և համամասնությունները, բնականաբար, չեն բացահայտվում), ուստի այդ կատալիզտորներն ավելի էժան են, քան պալադիում-պլատինայինները։

Դրանք մի քանի հարյուր դոլար արժեն և աշխատում են 500-600 աստիճան ջերմաստիճանի դեպքում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել