Ազատ խոսք

Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքի մեջ չկա որեւէ կետ կամ դրույթ, որով ասվում է, թե կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ․ Ռուբեն վարդապետ

Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրում է․

«Այսօր, երբ Հայ Եկեղեցու խորաններին մատուցվում էր Սուրբ Պատարագ, եւ եկեղեցական-հավատացյալ ունկնդիր Աստծո խոսքին՝ ճաշակում էինք Սուրբ Հաղորդությունը խաղաղությամբ,- զուգահեռ իրականության մեջ ինչ-որ անհանգիստը մեկը կիսագրագետ խորհրդականների չարամիտ խորհրդով զբաղված էր Հայ Եկեղեցու վարդապետության զեղծարարությամբ։

Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքի մեջ չկա որեւէ կետ կամ դրույթ, որով ասվում է, թե կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ։ Եկեղեցին այլաբանորեն հարսն է Քրիստոսի, որ իբրեւ փեսա՝ գլուխն է նույն եկեղեցու»։