Հայ-ադրբեջանական սահմանին աղջիկ երեխա է ծնվել
Հայ-ադրբեջանական սահմանին աղջիկ երեխա է ծնվել
Մեր երկրի այս ծանր, անկայուն իրավիճակում, հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին աղջիկ երեխա է ծնվել։ Այդ մասին հայտնում են Վարդապետյան Ընտանեկան բժշկության կենտրոնից:
«Ծննդկանին օգնության է հասել բժիշկ Կորյուն Վարդապետյանը։
Երեխան ծնվել է 3300գր կշռով, 51 սմ հասակով։ Ծննդաբերությունից հետո ծննդկանին և երեխային շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Իջևան ԲԿ։

Բժիշկ Կ․ Վարդապետյանը շնորհակալություն է հայտնում Այգեհովիտ գյուղի վարչական ղեկավար Լևոն Գրիգորյանին և համայնքի բնակիչներին՝ բժշկին օգնելու համար։
Մեր երկրին շատ երեխաներ են հարկավոր»,-ասված է հաղորդագրության մեջ: