Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ՊՆ բեռնատարը պայթել է ականի վրա (ֆոտո)
Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ՊՆ բեռնատարը պայթել է ականի վրա (ֆոտո)
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին «իրավիճակը սրվել է» այն բանից հետո, երբ երեկ Ադրբեջանի ռազմական բեռնատարը պայթել է ականի վրա:
Համաձայն այդ տեղեկությունների՝ Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող ռազմական բեռնատարը, որը ընթացել է «ադրբեջանական դիրքեր մատակարարումներ տանող ճանապարհով, պայթել է ականի վրա։
Ադրբեջանցի զինվորականները կորուստներ են կրել, կան վիրավորներ»։ Թե քանի զոհ ու վիրավոր ունի ադրբեջանական կողմը, չի հաղորդվում։ Համացանցում տարածվում է ականի վրա պայթած մեքենայի լուսանկարները։