Հայփոստի շենքը դատարկում են. ի՞նչ է կատարվում
Հայփոստի շենքը դատարկում են. ի՞նչ է կատարվում
Hraparak.am-ը գրում է․ «Հայփոստի» շենքում վարձակալական հիմունքներով խանութներ ունեցող անձանց ոստիկանությունից զգուշացրել են՝ մինչև օգոստոսի 24-ը՝ ժամը 8:00-ը դատարկել շենքը: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայփոստի» շենքը և հարակից շինությունները կառավարությունը հանրային գերական շահ է ճանաչել և հանձնել մասնավորի:
«Հայփոստի» շենքի տեղում Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի։
«Հայփոստի» տրասֆորմացիան կառավարությունը համարում է մեգանախագիծ. ընդհանուր արժեքը ավելի քան 200 մլն դոլար է։ Ըստ Փաշինյանի՝ 123 հազար քառակուսի մետր տարածքով շենք-շինություններ են կառուցվելու, 4 և 5 աստղանի հյուրանոցներ, կոնֆերանս դահլիճներ, բիզնես կենտրոն:
Ծրագիրն իրականացնելու է «Ռենշին» ընկերությունը: