«Հայր Կոստանյանը որդու նշանակվելու լուրը լսելով շրջվել է Ս. Սարգսյանի նկարի կողմն ու ասել՝ էս ի՞նչ արիր». Արմեն Դանիելյան
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայ ժողովրդի բախտը բերեց, որ ինչ-որ՝ որևէ մեկին դեռևս անհայտ պատճառով, կոստանյանը զրկվեց դատախազի պաշտոնից, և ժողովուրդը սկսեց շունչ քաշել:
Հ.Գ. 1. ՖԲ-ն օգտատերերից մեկը գրառել է. մեջբերում եմ՝ «ասում են հայր կոստանյանը որդու նշանակվելու լուրը լսելով շրջվել է ս. սարգսյանի նկարի կողմը գլուխը բռնած ասել է՝ էս ինչ արիր, էս ում նշանակիր, վայ քեզ ժողովուրդ»…
Հ.Գ. 2. Եվ դա ասում է մի ծնող, ում հետևողական «ջանքերի» շնորհիվ գևորգ կոստանյանը սովորելով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի առկա ուսուցման համակարգում 1995-1999 թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատուի պաշտոնում։ Իսկ 1999-2001 թթ. ծառայելով ՀՀ զինված ուժերում՝ սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում…
Հ.Գ. 3. Պարզաբանում կրթության փորձագետից.. «Առկա ուսուցման համակարգում սովորողը հիմնական աշխատող չի կարող լինել, կարող է միայն արձակուրդների և կրթական ժամանակահատվածից դուրս աշխատել։
2․ Պարտադիր ժամկետային ծառայության 2 տարիների ընթացքում անձը չի կարող ունենալ այլ՝ տվյալ դեպքում սովորողի կարգավիճակ, այսինքն՝ բոլոր կրթական աստիճաններում նա ստանում է տարկետում։ Համաժամանակյա կրթությունն արգելված է»… Մեկնաբանություններն ավելորդ են… Ավաղ, այսպես էլ է լինում…»։