Աշխարհ

Հայրը 6 ամսական դստերը 4 ժամ թողել էր արևի տակ կայանված մեքենայի մեջ

Հայրը 6 ամսական դստերը 4 ժամ թողել էր արևի տակ կայանված մեքենայի մեջ: ԱՄՆ Տեխաս նահանգի Մելիսսա քաղաքի բնակիչը իր վեց ամսական աղջկան թողել էր շոգ ավտոմեքենայում, ինչից հետո ցանկանալով փրկել երեխայի կյանք, դրել էր նրան սառնարան, որտեղ էլ փոքրիկը մահացել է։

Ոստիկանությունը պարզել է, տղամարդը ավտոմեքենայով իր 5 և 3 տարեկան երեխաներին տարել է մանկապարտեզ, իսկ 6 ամսական փոքրիկին վերցրել էր իր հետ, քանի որ վերջինս հիվանդ էր։ Գալով տուն տղամարդը երեխային մոռանում է ավտոմեքենայում և գնում է քնելու։

Նշենք, որ այդ օրդի ջերմաստիճանը ավելի քանի 32 աստիճան է եղել:   Չորս ժամ անց տղամարդը արթնացել է և հիշել, որ երեխային թողել է ավտոմեքենայում, վազել է, որ փրկի փոքրիկին։

Երեխան եղել է անգիտակից վիճակում։ Տղամարդը երեխային դրել է սառնարանում, որպեսզի ուշքի գա, ապա զանգահարել է կնոջն ու շտապ օգնություն է կանչել:

Հայրը ամեն կերպ փորձում էր երեխային գիտակցության բերել, սակայն ժամանած բժիշկները արձանագրել են երեխայի մահը։ Տղամարդուն ձերբակալել են, ապա գրավի դիմաց ազատ են արձակել:

Կիսվել