Հայրը 13-ամյա որդուն նետել է մոտորանավի պտուտակների տակ
Թաիլանդում ռուս մի քաղաքացի դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ էքսկուրսիայի ժամանակ որդուն նավակի պտուտակների մեջ նետելու համար։ Telegram-ի Mash ալիքը հաղորդում է, որ Տղային փրկել չի հաջողվել։
45-ամյա քաղաքացին որդու հետ նավակով էքսկուրսիայից վերադառնալիս է եղել։ Հետաքննիչների տվյալներով՝ ափի մոտ տղամարդը բռնել է տղայի ոտքերից և նետել նավակի պտտվող պտուտակների մեջ, որից հետո ինքն էլ ցատկել է ջուրը։
Գլխի ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա տղային նավի տախտակամած են բարձրացրել, բայց փրկել չեն կարողացել, նա գիտակցության չի եկել։ Այդ ընթացքում նրա հայրը հրաժարվել է դուրս գալ ջրից՝ հույս ունենալով, որ նույնպես պտուտակների մեջ կհայտնվի։
Ընտանիքի ծանոթների խոսքով՝ տղամարդը ծանր էր տանում ամուսնալուծությունը, հոգեկան առողջության խնդիրներ ուներ և արգելված նյութեր էր օգտագործում։ Թաիլանդի դատարանը մեղադրյալին դատապարտել է 12 տարվա ազատազրկման, և նրա պաշտպանը պատրաստվում է բողոքարկել որոշումը։



