ՄամուլՏեսանյութ

Հայրը երկար փնտրելուց հետո գտավ որդուն, բայց նրա հետ 20 րոպե անցկացնելուց հետո, աչքի առաջ որդին զոհվեց (Տեսանյութ)

Հայրը երկար փնտրելուց հետո գտավ որդուն, բայց նրա հետ 20 րոպե անցկացնելուց հետո, աչքի առաջ որդին զոհվեց (Տեսանյութ)

Բժիշկը News.am-ի հետ զրույցում պատմում է՝ բժիշկները վիրավորների ծավալից արդեն հասկանում էին, որ թեժ մարտեր են ընթանում։

Օրթոպեդ-վնասվածքաբան Կարեն Պողոսյանն այն բժիշկներից է, որ 44-օրյա պատերազմի հենց սկզբից Արցախ է մեկնել, եղել է ամենաթեժ կետերի հոսպիտալներում։

«Պատերազմի հաջորդ օրը ընկերոջս հետ, որը նույնպես բժիշկ է, դիմեցինք զինկոմիսարիատ, որ ավելի կանոնակարգված լինի մեր գնալը։ Ես ի սկզբանե որոշել էի, որ առաջնագիծ եմ գնալու, որովհետեւ Ապրիլյան պատերազմի ժամանակ արդեն եղել էի այնտեղ։

Սկզբից գնացինք հարավ՝ Ջաբրայիլ, հետո զորքի հետ արդեն հետ քաշվեցինք, տեղակայվեցինք Հադրութում, ու սկսվեց պատերազմը՝ իր բոլոր արհավիրքներով։ Չեղավ մի վիրավոր, որը կարիք ունենար ու բուժօգնություն չստանար, եթե հասել էր բուժկետ։

Ցավոք, ունեցանք բազմաթիվ դեպքեր, երբ արդեն վիրավորներն առանց վերջույթների մեզ էին հասնում։ Ծանր վիրահատումներ էին՝ ծանր անդամահատումներով»,- պատմում է բժիշկ Պողոսյանը։

arcax paterazm

Պողոսյանն ասում է՝ ռազմական բժշկության ոլորտում կան դեպքեր, որոնց ժամանակ բժիշկը վիրավորներին տեսականորեն պետք է մոտենա. «Շփվում էիր վիրավորի հետ, որը գիտակցություն ուներ, հասկանում էր՝ ինչ է կատարվում, բայց որը շանս չուներ ապրելու, որովհետեւ շատ արագ էր հասել բուժկետ, դա էլ իր բարդություններն էր բերում՝ տեսակավորման, բուժօգնություն ցույց տալու հետ կապված։

Ըստ ռազմադաշտային բժշկության օրենքների՝ պետք է բժիշկն օգնություն ցույց չտա այն վիրավորին, որն ապրելու շանսեր չունի։ Վիրավորներին չես կարող տեսականորեն մոտենալ, քանի որ բոլորը քո երեխաներն են»։

arcax paterazm 2

Բժիշկ Կարեն Պողոսյանը պատերազմից նաեւ դրվագներ է հիշում. «Ծնողը գտել էր երեխային շատ դժվար փնտրելուց հետո, ընդամենը 20 րոպե էր անցկացրել երեխայի հետ եւ ռմբակոծության հետեւանքով աչքի առաջ կորցրել էր երեխային, եւ ինքն իր երեխային վերցրած հասել էր հիվանդանոց։

Ռմբակոծության հետեւանքով բեռնատարով մեզ մոտ տեղափոխեցին վիրավորներին, այնքան շատ էին։

Սպան, որը երկու ստորին վերջույթը ամպուտացվել էր, բայց գիտակցություն ուներ, ասում էր՝ ինձ մոտ ամեն ինչ կարգին է, ես լավ եմ, օգնեք երեխաներին, սպան մահացավ»։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել