Հայրը դստերը թույլ չէր տալիս հեռացնել անցանկալի մազերը. միայն 10 տարի անց նա իմացավ պատճառը
Հայրը դստերը թույլ չէր տալիս հեռացնել անցանկալի մազերը. միայն 10 տարի անց նա իմացավ պատճառը։
Կարոլինա անունով աղջիկ պատմեց մի պատմություն, որը տասնյակ հազարավոր մարդկանց սրտերում արձագանք գտավ: Խոսքը վստահության և հոգատարության մասին է:
«Հիմա ես 26 տարեկան եմ, միայն վերջերս իմացա հարցի պատասխանը, որն ինձ տանջում էր ամբողջ 10 տարի: Ես լիարժեք ընտանիքում մեծացա՝ մորս և հորս հետ, բայց մորս հետ ընկերուհիներ չենք:
Կարող եմ ասել, որ ինձ հիմնականում հայրս դաստիարակեց: Նա ուրախությամբ էր զբաղվում ինձնով: Երբ ես մեծացա, և եկավ ներքնազգեստ ու կոսմետիկա գնելու ժամանակը, նա ինձ հետ գնում էր խանութներ և ինձ հետ շատ ժամանակ էր անցկացնում՝ մասնակցելով իմ կյանքին:
16 տարեկանում ես նրան հայտնեցի, որ ուզում եմ անել կյանքիս առաջին մեղրամոմով մազահանությունը: Հայրիկը վարանեց և ինձ խնդրեց իրեն մի քանի օր տալ մտածելու համար:
Պարզ է, չէի համբերում փորձել այդ պրոցեդուրան: Ես երկար համոզում էի հորս, և նա, վերջապես, համաձայնվեց: Բայց մեկ պայմանով: Մազահանում կանեմ ծնկիցս ոչ վերև: Ինչո՞ւ: «Հավատա ինձ և ավելորդ հարցեր մի տուր»: Իհարկե, ես ստիպված եղա համաձայնվել:
Սրահը, ուր մենք գնացինք, լավագույնն էր: Երբ մենք մտանք կոսմետոլոգի աշխատասենյակ, նա լիովին հանգիստ ընդունեց ազդրերիս չդիպչելու խնդրանքը: Ես զգացողոթյուն ունեի, կարծես նա և հայրս ինչ-որ բանի մասին պայմանավորվել էին, բայց շատ արագ այդ մասին մոռացա:
Մի քանի տարի անց ես մեկնեցի ուրիշ քաղաքում սովորելու, այնտեղ էլ աշխատանք գտա: Վերջերս հյուր եկա հարազատ քաղաք և որոշեցի մազահանում անել նույն սրահում: Պարզվում է՝ այն նույն վարպետը դեռևս այնտեղ է աշխատում: Ես և նա զրուցեցինք, նա ինձ պատմեց՝ հայրս ինչու այն ժամանակ այդպիսի պայման դրեց:
Իմ հրաշք հայրիկը նախքան ինձ թույլ տալը անել այդ պրոցեդուրան՝ ինքն էր փորձել: Նա պետք է իր մաշկի վրա զգար՝ ինչի են ենթարկում իր սիրելի աղջկան: Նրան ոտքերի ամբողջական մազահանություն արեցին, իսկ հաջորդ օրը նրա ազդրերը քերծվածքներով և կապտուկներով ծածկվեցին:
Գլխավորը՝ նա դա այդպես էլ չպատմեց ինձ: Այդ նա է, դրա համար ես հորս ավելի շատ եմ սիրում»: