Հայրենիքի համար կյանքը տված 19-ամյա հերոս զինվորի տունը հուղարկավորության օրը թալանել են
Հայրենիքի համար կյանքը տված 19-ամյա հերոս զինվորի տունը հուղարկավորության օրը թալանել են
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 12-ին, զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևանում: Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում երեկ հողին են հանձնել առաջնագծում հերոսաբար զոհված, ծնունդով գանձակեցի, սակայն ժամանկավորապես Երևանի Հաղթանակ թաղամասում (4-րդ գյուղ) բնակվող, հրետանավոր 19-ամյա Նարեկ Սարգսյանին: Այսօր հերոս զինվորի ընտանիքի անդամները, այցելելով 4-րդ գյուղի տուն, մնացել են ապշած:
Ճիվաղը կամ ճիվաղները կամ ինչպես նշում էին հավաքվածները՝ թուրքացած հայը կամ հայերը, իմանալով, որ ընտանիքի անդամները գտնվում են Գավառում՝ իրենց վշտով տարված և տեղի է ունենում հերոս զինվորի հուղարկավորությունը, տանը ոչ ոք չկա, բացել են պատուհանն ու մտել բնակարան և այնտեղից կատարել գողություն:
Այս օրերին թե՛ տեղական, թե համաշխարհային մամուլը ողողված է թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի կողմից կատարված փաստերն ապացուցող վայրագություններով, այդ թվում՝ մարդկանց սեփական տների թալանման դեպքերով:
4-րդ գյուղի բնակիչները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «էդ տականքը կամ տականքները ինչով են տարբերվում Ալիևից ու էրդողանից: Չէ՞ որ Նարեկը առաջնագիծն էր պահում ու բազմաթիվ հերոս հայերի նման նահատակվեց: Երեկ ծնողները երեխային հողին են հանձնում, իսկ այդ օրը թալանում են նրանց տունը:
Ողջ տան սենյակները ամբողջովին տակնուվրա են արել՝ պահարաններից մինչև անկողին: Թափթփուկը կամ թափթփուկները անգամ կոտրել են Նարեկի փոքրիկ կասսան, որի մեջ ծնողները ամիսը մի քանի կոպեկ էին կուտակում այն նպատակով, որ հերոս տղեն բանակից վերադառնար ու մի փոքր խնջույք կազմակերպեն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում