Աշխարհ

Հայրենական մեծ պատերազմի վետերանը բացել է իր բլոգը «Ինստագրամում»

Հայրենական մեծ պատերազմի վետերանը բացել է իր բլոգը «Ինստագրամում»։

Եկատերինբուրգի բնակչուհի Ալեֆտինա Գրուզդկովան, ով հանդիսանում է Մեծ Հայրենականի վետերան, 97 տարեկան հասակում բացել է իր բլոգը «Ինստագրամում»։

Ինչպես գրում է life-ը, այս տարվա հունիսին կնոջը կողոպտել էին ինչ-որ չարագործներ՝ ներկայանալով որպես գազային ծառայության աշխատակիցներ։

Տատիկին տխուր մտքերից զերծ պահելու համար, Ալեֆտինայի թոռը նրա համար ոչ մեծ պլանշետ է գնել ու տեղակայել «Ինստագրամ» եւ այլ հավելվածներ։ Նախապես բլոգեր վետերան տատիկը թոռան էջում է սկսել ի հայտ գալ, իսկ հետո էլ, երբ արդեն բավականին լսարան է հավաքել, որոշել է սեփական էջը բացել։

Վետերան տատիկն հաճախ է հանդես գալիս բանաստեղծությունների ընթերցանությամբ, հրապարակում է լուսանկարներ։

Նա արդեն բազմաթիվ բաժանորդներ ունի նույնիսկ արտասահմանից, եւ շատերը պարզապես ցանկանում են նրան այցելել Ավստրալիայից, Նիդերլանդներից, Կիպրոսից, Նոր Զելանդիայից։

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել