Մամուլ

Հայրավանքի տեր հայրը սև մոգությա՞մբ է զբաղվում

Սրբապատկեր, որի ետևում պահ է տված «Սև մոգություն» գիրքը։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հրապարակումն էր։ Զարհուրած էի, երբ կարդացի գրառումը։ Պարզվում է գիրքը պատկանել է տեր հորը․ «Էս ինչ ա կատարվում։ Էսօր գնացել էի Այրիվանք(Հայրավանք)։ Ինձ ճանաչողները գիտեն, որ բավականին հետաքրքրասեր մարդ եմ։ Հետաքրքրությունից դրդվելով սկսեցի ուսումնասիրել բոլոր ծակուծուկերը։ Գտա մի մութ մատուռ, որտեղ կային շա՜տ-շա՜տ սրբապատկերներ, իսկ սրբապատկերի հետևում մեկ գիրք. «Սև մոգություն»։ Ինչ գործ ուներ այդ գիրքը այդտեղ։ Արդեն ջղայնացած տեսածիս վրա, միանգամից մոտիկացա մոմավաճառին ու ասեցի.
-Ի՞նչ գործ ունի սև մոգությանը վերաբերող գիրքը եկեղեցում։
-Տղա ջան ես տեղյակ չեմ, չեմ զբաղվում տենց բաներով, մեր տեր հորն ա։ Ինքնա սաղօրը դրանով զբաղվում։
Կա նենց մեկը ով կբացատրի, թե էդ ոնց ա լինում։ Ոնց ա լինում, որ տեր հայրը սև մոգությամբ ա զբաղվում»։

Կիսվել