Մամուլ

Հայրապետ Ստեփանյանը 38 տարեկան էր՝ բարի, ազնիվ ոստիկան

Bavnews.am-ին հայտնի դարձավ, որ երեկ գիշերը սպանված ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանն ամուսնացած էր, ունի 2 տարեկան տղա։ Կինը՝ Եվա Մինասյանն է, ամուսնացած էին ընդամենը 3 տարի։

38-ամյա Հայրապետ Ստեփանյանն Արմավիրի բաժնի օպերլիազոր էր: Համակարգում աշխատում էր արդեն երկար տարիներ։ Ցավակցում ենք ընտանիքի անդամներին, ըկերներին ու հարազատներին։

Հայրապետ Ստեփանյանի ընտանիքը

Հայրապետ Ստեփանյան
Հայրապետ Ստեփանյան

Նշենք, որ երեկ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Ստեփանյանը։

Վիրավորում է ստացել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը, որը տեղափոխվել է բուժհաստատություն։

Քիչ առաջ տեղեկացանք, որ սպանություն կատարած 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում։ Նրան գյուղի տներից մեկում ձերբակալել և ներկայացրել են Քննչական կոմիտե:

Կիսվել